Կրիպտոարժույթի օգտագործման ռիսկերը չափազանց մեծ են, քանի որ այն ոչնչով ապահովված չէ, միգուցե ապագան դրան է պատկանում, բայց մենք պետք է ուշադիր հետեւենք, թե ինչպես կզարգանա այդ գործընթացը։ Այս մասին Ռուսաստանն է կանչում ներդրումային ֆորումի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ նովոստին։

«Որոշ երկրներում օգտագործվում է կրիպտոարժույթը, որոշներում էլ այն արգելված է։ Կարծում եմ՝ այն արգելված է Չինաստանում, արգելված է նաեւ որոշ երկրներում, բայց դա ոչնչով երաշխավորված չէ, անկայունությունը հսկայական է, հետեւաբար ռիսկերը շատ բարձր են: Իհարկե, որոշ տնտեսություններում կրիպտոարժույթները ավելի ու ավելի լայնորեն օգտագործվում են, գուցե սա ապագան է, բայց մենք պետք է ուշադիր հետեւենք, թե ինչպես է զարգանում այդ գործընթացը»,- ասել է Պուտինը։