Նոյեմբերի 27-ին ոստիկանության Բազումի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ վանաձորցի 27-ամյա երկու տղամարդ քաղաքի Սայաթ-Նովայի անվան զբոսայգու վագոն-տնակից գողացել են արհեսագործական գործիքներ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը կասկածյալները բերման ենթարկվեցին ոստիկանություն և խոստովանեցին, որ նոյեմբերի 26-ին իրենք են արել նշված գողությունը։

Գողոնը հայտնաբերվել է։

Նախապատրաստվում են նյութեր: