Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարը մտահոգություն է հայտնել այն միջոցների վերաբերյալ, որոնք ձեռնարկել են երկրները՝ կապված կորոնավիրուսի «օմիկրոն» նոր տարբերակի հետ։

Թեդրոս Ադհանոմ Գեբրեեսուսն ասել է, որ միջոցառումները «հիմնված չեն փաստացի տվյալների վրա ու ինքնին արդյունավետ չեն» եւ պատիժ են նախատեսում հարավաֆրիկյան երկրների համար:

Նա կոչ է արել «ռիսկերի նվազեցման ռացիոնալ, համաչափ միջոցներ» ձեռնարկել՝ ԱՀԿ 2005թ․ Առողջապահության միջազգային կանոններին համապատասխան:

«Վարակի, հիվանդության ծանրության եւ թեստերի, թերապեւտիկ միջոցների ու պատվաստանյութերի արդյունավետության վրա «օմիկրոնի» ազդեցության մասին մենք առայժմ ավելի շատ հարցեր ունենք, քան պատասխաններ»,- ասել է Գեբրեեսուսը։