Twitter Inc-ը հայտարարել է, որ թույլ չի տա իր հարթակում տեղադրել լուսանկարներ եւ տեսանյութեր՝ առանց դրանցում պատկերված անձի համաձայնության։

Սոցիալական մեդիա ընկերության գաղտնիության քաղաքականությունն արդեն արգելում է այլոց անձնական տեղեկատվության հրապարակումը, ինչպիսիք են հեռախոսահամարները, հասցեները եւ նույնացուցիչները:

«Եթե պատկերված անձանցից կամ լիազորված ներկայացուցչից ծանուցում ստանանք, որ իրենք համաձայնություն չեն տվել իրենց անձնական պատկերի կամ տեսանյութի հրապարակմանը, մենք այն կհեռացնենք», - ասվում է Twitter-ի բլոգում։