Թուրքիայում ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի չհաջողված պետական հեղաշրջման փորձից հետո։

Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող։ Միայն այս տարի պաշտոնից զրկվել է 3608 զինվորական, եւս 1201-ը կանգնել է վարչական դատարանի առջեւ, հայտնում է Diken-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենին մեղադրում է հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։ Գյուլենը հերքում է մեղադրանքները։

Ձախողված հեղաշրջման հետեւանքով թուրքական իշխանությունները ձերբակալել են տասնյակ հազարավոր մարդկանց՝ Գյուլենի հետ կապերի կասկածանքով, իսկ պետական հատվածում ավելի քան 100 000 մարդ աշխատանքից ազատվել կամ հեռացվել է: