Միացյալ Նահանգները եւ Չինաստանը սպառազինությունների մրցավազքի մեջ են՝ մշակելու ամենամահաբեր հիպերձայնային զենքը, իսկ Պեկինը եւ Վաշինգտոնը կառուցում եւ փորձարկում են ավելի ու ավելի շատ նոր սերնդի բարձր արագության զենքեր: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ղեկավար Ֆրենկ Քենդալը։

«Սա սպառազինությունների մրցավազք է, որը բավականին երկար է ընթանում։ Չինացիները շատ ագրեսիվ են գործում»,- ասել էնա։   

Քենդալը նշել է, որ թեեւ ԱՄՆ զինվորականները կենտրոնացել են Իրաքի եւ Աֆղանստանի վրա, սակայն անտեսել են հիպերձայնային զենքը: «Սա չի նշանակում, որ մենք ոչինչ չենք արել, բայց բավականաչափ չենք արել»,-հավելել է նա։