Օմիկրոն շտամը հայտնվել է Եվրոպայում նախքան Հարավային Աֆրիկայում առաջին դեպքի հայտնաբերումը՝ համաձայն Նիդեռլանդների ներկայացրած նոր տվյալների, հայտնում է AFP-ն։

Մեկ շաբաթվա ընթացքում, երբ Հարավային Աֆրիկան ​​հայտնեց ԱՀԿ-ին վիրուսի նոր շտամի մասին, աշխարհի տասնյակ երկրներ արձագանքեցին հարավաֆրիկյան երկրներ ճանապարհորդությունների սահմանափակումներով։ Սակայն ԱՀԿ-ն զգուշացրել է, որ ճանապարհորդությունների «ընդհանուր» արգելքները կարող են ավելի շատ վնաս հասցնել, քան օգուտ:

Օմիկրոն շտամ է մինչ օրս հայտնաբերվել ավելի քան մեկ տասնյակ երկրներում եւ տարածքներում, այդ թվում՝ Ավստրալիա, Միացյալ Թագավորություն, Կանադա, Հոնկոնգ, Իսրայել, Իտալիա եւ Պորտուգալիա:

Եվրոպական երկրներից Բելգիան եւ Գերմանիան հայտնել են նոր շտամի դեպքերի մասին մինչեւ նոյեմբերի 25-ը, բայց երկու դեպքն էլ ներմուծված են եղել։