Երկու տղամարդու մեղադրանք է առաջադրվել Ugandan Airlines ավիաընկերության ինքնաթիռի ուղեւորներին տապակած մորեխներ վաճառելու համար:

Մուբիրու Փոլը եւ Հաջիբ Կիգունդուն ձերբակալվել են Դուբայից ժամանելուն պես եւ մեղադրվել երեք հոդվածով՝ անհարմարություն, անձնակազմի հրահանգներին հետեւելուց հրաժարում եւ անփութություն, որը կարող է վարակիչ հիվանդության տարածման հանգեցնել: Ըստ Daily Monitor-ի՝ վարակիչ հիվանդության տարածման մեղադրանքը պատժվում է մինչեւ յոթ տարվա ազատազրկմամբ։

Uganda Airlines ազգային ավիափոխադրողը դատապարտել է այն, ինչն «անվերահսկելի» վարքագիծ է անվանել, իսկ տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ ընկերության որոշ աշխատակիցներ հեռացվել են աշխատանքից:

Այնուամենայնիվ, Uganda Airlines-ը հայտարարել է, որ կքննարկի դելիկատեսը իր ճաշացանկում ներա ավելացնելու հնարավարությունը: