Անհայտ անձը գնել է վիրտուալ զբոսանավ, որը գոյություն ունի միայն մետատիեզերքում։ Վիրտուալ զբոսանավը վաճառվել է մոտ  650 000 դոլարով՝ դարձնելով այն The Sandbox մետատիեզերքում երբեւէ վաճառված ամենաթանկ ոչ փոխարկելի թոքենը։

Ինչպես հայտնում է Futurism-ը՝ վկայակոչելով Hypebeast-ին, Republic Realm ընկերության Metaflower Super Mega Yacht զբոսանավը վաճառվել է OpenSea NFT աճուրդի միջոցով։ Զբոսանավը կարող է օգտագործվել միայն «The Sandbox» մետատիեզերքում։Զբոսանավի անանուն սեփականատերը կկարողանա վայելել դիջեյի՝ ամբողջությամբ թվային խցիկ, ուղղաթիռի  համար վայրէջքի հարթակ եւ հիդրոմերսող լոգարան, գրում է Popmech-ը։