Ես ենթադրում եմ, որ ադրբեջանցիները Գորիս-Կապան ճանապարհին ցածր գնով են վառելիքը վաճառելու, հետեւաբար իրանցի վարորդները, եթե հայկական կողմը չխոչընդոտի նրանց մտնել այդ ճանապարհ, կգնան այնտեղ կլիցքավորեն մեքենաները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

Նրա խոսքով, հայտնի է, որ Իրանում վառելիքն ավելի էժան է եւ իրանցի վարորդները Հայաստան մուտք գործելիս թաքստոցների մեջ պահում են վառելիք. «Մեր մաքսավորները երբ հայտնաբերում են վառելիքը, պարտադրում են, որ թափեն: Այս դեպքում իրանցիները կարող են թեքվել դեպի Գորիս-Կապան ճանապարհ, որ ադրբեջանական բենզալցակայանում լիցքավորեն իրենց մեքենաները:

Այդ ճանապարհը իրանցիների հմար գրավիչ է մի քանի պայմանով. Նախ ավելի լայն է, ծանրաբեռնված չի, եւ ունեն Ադրբեջանի կողմից առաջարկվող էժան վառելիք: Իսկ եթե նույն պարսիկը այնտեղ եւս մեկ մաքսակետ է անցնում, Իրանի քաղաքացին այդ գումարը բաշխում է իր բեռի արժեքի վրա, որը վճարում է ՀՀ քաղաքացին,-ասաց Վահե Հակոբյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Տաթև-Աղվանի ճանապարհը մշտապես խցանումների մեջ է, և եթե մեկ մեծ բեռնատար է փորձում մտնել ոլորանի մեջ, ապա այնտեղ արգելափակվում են բոլորը և հոսքի մեծացման պատճառով այդ հատվածը 2-3 ժամում են անցնում: