Դեկտեմբերի 1-ի գիշերը հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի բնակիչ Շիրակ Խալոյանին պատկանող գոմում:

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ անմիջապես դեպքի վայր են գնացել նաև ՍԱՏՄ Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները:

Սպասվող տեղեկատվության ամփոփումից հետո պարզ է դարձել, որ հրդեհի պատճառով անկել է 500 գլուխ մանր եղջերավոր և 25 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի:

200 գլուխ մանր եղջերավոր կենդանիների փրկել են ԱԻՆ փրկարարական ծառայության աշխատակիցները։

Միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ՝ անկած կենդանիները կթաղվեն հատուկ այդ նպատակով հատկացված անասնագերեզմանոցում: