Առողջապահության նախարարության դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի կցիա են կազմակերպել, որոնք բողոքում են կորոնոավիրուսի դեմ պայքարի շրչջանակներում կիրառվող սահմանափակումների դեմ:

Ակցիիայի մասնակիցներից մեկը հայտարարեց. «Այստես կոլապսի է ենթարկվելու Հայաստանի տնտեսությունը. Եւ թող չփորձեն բերել Ամերիկայի, Եվրոպայի ու Իսրայելի փորձը: Շատ երկրներում ի սկզբանե թեստավորումներն անվճար եղավ, բա ինչու այդ դեպքում դրանով չառաջնորդվեցինք:

Որովհետեւ այս թալանի մեծ մասը գնում է իրենց գրպանը: 1050 դրամանոց ՊՇՌ թեստը հայ ազգի վրա 8-10 հազար դրամով իրացնողը թալանչի է: Իրենք դրանով գերշահույթ են հետապնդում: ՊՇՌ-ով թալանում են, ստերով՝ կոտորում: Իրենք ասում էին՝ պատվաստված մարդը թեթեւ է տանում հիվանդությունը, բայց իրենք հաստատել են, որ պատվաստված 23 մարդ մահացել է:

Ստացվում է, որ գործազրկության 28 հազար դրամ նպաստ ստացող մարդը պետք է 2 անգամ թեստավորվի, որ կարողանա փողոցում հաց ուտի:

Իրենց երբ պետք է, իրենք մոռանում են, որ համավարակ կա, իսկ երբ պետք չի՝ քաղաքացին դառնում է տուգանելու մատերիալ: Իսկ իրենք ստորության մատերիալ են դառնալու, արդեն դարձել են»:

Մեկ այլ մասնակից էլ նկատեց, որ առողջապահության նախարարության աշխատակիցները պատուհաններից դուրս են նայում, սակայն դիմակով չեն:

«Իմ տղան ուսանող է, եւ եթ որեւէ մի ստահակ կփորձի իմ ուսանող տղային ստիպել պատվաստվել կամ ՊՇՌ թեստ հանձնել ամիսը 4 անգամ, այն ստահակը, որը կփորձի ձեռք բարձրացնել իմ ուսանող տղայի առողջության վրա, կընկնի իմ ձեռքով»,-ասաց ակցիայի մասնակիցներից մի կին:

Բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները հանդիպում էին պահանջում առողջապահության նախարարի հետ, որպեսզի պահանջեն ՊՇՌ թեստավորումը դարձնել անվճար և վերացնեն հակասահմանադրական պարտադրանքները։

«Եթե  հարկ լինի, չենք թողնելու նախարարության շենք մարդ մտնի։ Թշնամին դրսից է մեզ կոտորում, իրենք ներսից։ Եթե չեն ցանկանում երկխոսել մեզ հետ, ուրեմն մեր գործողություններից միայն իրենք են տուժելու»,–ասաց նա։

Ակցիա իրականացնողները հայտարարեցին, որ վաղը ևս նույն պահանջներով հավաքվելու են Առողջապահության նախարարության դիմաց։