Այս տարի Գենդերային բռնության դեմ 16-օրյա արշավին զուգընթաց՝ դեկտեմբերի 9-10-ին տեղի կունենա ԱՄՆ ժողովրդավարության գագաթնաժողովը։

Հայաստանում ԱՄՆ դեպսանությունից NEWS.am-ին հայտնում են, որ սա ևս մեկ հնարավորություն է ի ցույց դնելու գենդերային բռնության խնդիրը ժողովրդավարական համատեքստում, մասնավորապես՝ գենդերային բռնության դրսևորումները համացանցում և առօրյա կյանքում, որոնք անդրադառնում են կանանց և աղջիկների քաղաքացիական և քաղաքական մասնակցության վրա, և դրա դեմ համապատասխան միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։