ԱՄՆ-ում Ուինսթոն անունով շունը, որը մեծացել է կատուների հետ, այժմ կարծում է, որ նա նրանցից մեկն է, գրում է The Dodo-ն։ Կենդանին յուրացրել է կատվային սովորությունները եւ մլավոցի նման ձայներ է հանում, երբ նրան շոյում են:

Բեթ Քլարկն Ուինսթոնին կացարանից իր տուն էր տարել, երբ նա դեռ քոթոթ էր: Կնոջ տանն արդեն վեց կատու էր ապրում, ուստի նրանք շանն իրենց վերահսկողության տակ առան տան շեմին հայտնվելուն պես:

«Նա անմիջապես միացավ կատուներին: Նրանց միջեւ այնպիսի սեր է»,- պատմել է կինը:

Այդպիսի շրջապատում անցկացրած ժամանակն ազդել է Ուինսթոնի վրա։ Բեթը սկսել էր նկատել, որ ընտանի կենդանին իրեն շան պես չէր պահում, իսկ հետո նա բոլորովին ապշեց, երբ շոյեց շանը եւ կենդանին սկսեց մլավել:

«Ես ապշած էի»,- մեկնաբանել է Քլարկը: