ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սխալ է արտասանել կորոնավիրուսի նոր օմիկրոն շտամի անունը, հայտնում է The New York Post-ը։

Մամուլի ասուլիսում նախագահը մի քանի անգամ շտամը «օմնիկրոն» է անվանել՝ խոսելով այն միջոցների մասին, որոնք նախատեսվում է ձեռնարկել դրա տարածումը նվազեցնելու համար։

Ավելի վաղ Բայդենը քիչ էր մնում քներ Գլազգոյում կլիմայի գագաթնաժողովի ժամանակ։ Նա մի քանի անգամ փակել է աչքերը, սակայն նրան օգնության է հասել աշխատակազմի անդամներից մեկը, ով հարցով մոտեցել է նախագահին։