Պետք է ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի փոքր ու միջին բիզնեսի խնդիրներով։ Այս մասին դեկտեմբերի 1-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

Միաժամանակ, անհրաժեշտության դեպքում աշխատանքային խումբը համապատասխան օրենսդրական նախաձեռնություններ կառաջարկի պրոֆիլային հանձնաժողովին։

Թունյանը հավաստիացմամբ՝ աշխատանքային խումբը կղեկավարի համապատասխան ներկայացուցիչը։

«Խմբում կլինեն պատգամավորներ եւ տվյալ ոլորտի աշխատողներ»,- ասաց պատգամավորը։

Կարճ քննարկումներից հետո հանձնաժողովի անդամները միաձայն կողմ քվեարկեցին աշխատանքային խմբի ստեղծմանը եւ հաստատեցին դրա աշխատակարգը։