Չինական Honor ընկերությունը ներկայացրել է Honor 6 եւ Honor 60 Pro մոդելները, հայտնում է My Drivers պորտալը։ Նորույթները նվազագույն տարբերություններ ունեն նոյեմբերին ներկայացված նախորդ շարքի համեմատ։

Honor 60-ը եւ 60 Pro-ն ունեն համապատասխանաբար 6,67 եւ 6,78 դյույմանոց էկրաններ: Honor 50-ից նոր շարքի տարբերությունը մի փոքր մեծացված անկյունագծի, ինչպես նաեւ առջեւի տեսախցիկի կտրվածքի փոփոխության մեջ է: Սմարթֆոնների էկրաններն ապահովում են պատկերի 120 Հց թարմացման արագություն, իսկ էկրանի տակ մատնահետքի սքաներ է տեղադրված։

Honor 60-ը հագեցած է Snapdragon 778G չիպով, որով նաեւ աշխատում է նախորդ մոդելը: Honor 60 Pro-ն իր հերթին ստացել է նոր՝ Snapdragon 778G+ չիպը, որը առաջատար է շուկայում։ Սա 778G-ի «կատարելագործված» տարբերակն է:

Honor 60-ը ստացել է հիմնական 108 մեգապիքսելանոց տեսախցիկ, ինչպես նաեւ 8 մեգապիքսելանոց գերլայնանկյուն տեսախցիկ ու 2 մեգապիքսելանոց խորության սենսոր: Նորույթը ստացել է 32 մեգապիքսելանոց դիմային տեսախցիկ։ Honor 60 Pro-ն հագեցվել է 108 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկով, 50 մեգապիքսելանոց գերլայնանկյուն տեսախցիկով եւ 2 մեգապիքսելանոց խորության սենսորով: Հին մոդելի առջեւի տեսախցիկը ներկայացված է 50 մեգապիքսելանոց սենսորով: Համեմատած Honor 50 շարքի հետ՝ նոր տարրերը կորցրել են մակրոռեժիմի մոդուլը, այս ռեժիմում նկարահանելու համար պատասխանատու է գերլայնանկյուն մոդուլը:

Honor 60-ը եւ Honor 60 Pro-ն ունեն 4800 mAh մարտկոցներ եւ աջակցում են 66W արագ լիցքավորումը: Նախորդ սերիայի համեմատ՝ մարտկոցի հզորությունն աճել է, բայց մարտկոցի լիցքավորման արագությունը կրճատվել է՝ Honor 50 Pro-ն լիցքավորվում է 25 րոպեում՝ 100 Վտ արագ լիցքավորման շնորհիվ:

Նորույթները Չինաստանում վաճառքի կդրվեն դեկտեմբերի 10-ին՝ 2700 յուանով։