COVID-19-ի նոր «օմիկրոն» շտամ է հայտնաբերվել 23 երկրներում եւ դրանց թիվը կշարունակի աճել, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«ԱՀԿ-ի հինգ տարածաշրջանների առնվազն 23 երկրներ հաղորդել են նոր շտամի հայտնաբերման մասին: Մենք ենթադրում ենք, որ դրանց թիվը կաճի»,- ճեպազրույցում ասել է ԱՀԿ ղեկավարը։