ԱՄՆ-ն կարող է չվերթների սահմանափակումներ մտցնել «օմիկրոն» շտամի պատճառով, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակիի հայտարարությունը։

«Մենք մտադիր ենք քննարկել հարցը, թե արդյոք կպահանջվի սահմանափակումներ մտցնել նոր երկրների նկատմամբ։ Ակնհայտ է, որ մենք չենք ցանկանում, որ այս սահմանափակումները հավերժ ուժի մեջ մնան, սակայն մեզ ավելի շատ ժամանակ կպահանջվի»,-ասել է Փսակին։ 

Ավելի վաղ ԱՄՆ-ի գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին նշել էր «օմիկրոն» շտամի առանձնահատկությունները։ Նրա խոսքով՝ այս շտամն ավելի հեշտ է փոխանցվում եւ կարող է դիմակայել պատվաստանյութերի ազդեցությանը:

ԱՄՆ-ում, մասնավորապես՝ Կալիֆոռնիայում, գրանցվել է կորոնավիրուսի նոր շտամով վարակման առաջին դեպքը պետական ​​բուժհաստատություններից մեկում։