Նյու Յորքի Ռոքֆելեր կենտրոնի մոտ գտնվող հրապարակում վառել են գլխավոր տոնածառի լույսերը։ Տոնական արարողության կադրերը հրապարակել է The NYC Walking Show-ը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ եղեւնու բարձրությունը 24 մետր է։ Ճյուղերը զարդարված են 50 հազար լամպերով եւ 8 կմ երկարությամբ լարերով։ Գագաթին 408 կիլոգրամանոց աստղ է, որը զարդարված է Swarovski-ի 3 միլիոն բյուրեղներով։

Հետհաշվարկը կատարել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն։ Դրանից հետո հրապարակում հնչել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շնորհավորանքը, ով իրադարձությունն անվանել է հույսի եւ լավատեսության խորհրդանիշ։