Հինգշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գներն աճում են՝ ՕՊԵԿ+ դաշինքի հանդիպմանն ընդառաջ, վկայում են աճուրդների տվյալները։

Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսները թանկացել են 0.83 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 69.44 դոլարի, WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսների գինն աճել է 0.87 տոկոսով՝ հասնելով 66.14 դոլարի՝ բարելի դիմաց։

«Սեւ ոսկու» գներն աճում են ՕՊԵԿ+-ի այսօրվա նիստին ընդառաջ։ Դաշինքը պատրաստվում է որոշել, հավանաբար, սկզբնական պլանները փոքր-ինչ փոխելով նավթի արդյունահանման սահմանափակման մասին համաձայնագրի պարամետրերը, հաղորդում է «Փրայմ»-ը։

Այժմ դաշինքն ամսական ավելացնում է իր արդյունահանումն օրական 400 հազար բարելով, ինչը նախորդ տարվա մայիսին կրճատվել էր օրական 9.7 մլն բարելով՝ պայմանավորված տարբեր երկրներում կորոնավիրուսի տարածման արձագանքի հետեւանքով նավթի պահանջարկի անկմամբ։

Բացի այդ, նավթի գները աճում են, քանի որ շուկայի մտավախությունները օմիկրոն շտամի հետ կապված թուլացել են, նշում են ANZ-ի վերլուծաբանները, փոխանցում է Wall Street Journal-ը: