Հինգշաբթի առավոտյան պղնձի գինն աճել է գրեթե 1%-ով՝ նախորդ երկու առեւտրային օրերին գնանկումից հետո։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։

Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 0,93%-ով՝ հասնելով 4,271 դոլարի՝ մեկ ֆունտի դիմաց (մոտ 0,45 կիլոգրամ)։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի արժեքն աճել է 0,02%-ով՝ մինչեւ 9444 դոլար, ալյումինինը՝ 1,5%-ով՝ մինչեւ 2664,5 դոլար, ցինկինը՝ 0,06 %՝ մինչեւ 3202,5 ​​դոլար մեկ տոննայի դիմաց։