Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Աբովյանի, Սևանի, Մարտունիի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: