ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկիրը կորցրել է իր նախկին կարգավիճակը եւ նրան այլեւս չեն հարգում։ Այս մասին նա ասել է բրիտանական GB News հեռուստաալիքի եթերում։

Քաղաքական գործիչը ափսոսանք է հայտնել, որ Ջո Բայդենի՝ իշխանության գալուց հետո ԱՄՆ-ի ազդեցությունն աշխարհում հասել է պատմական նվազագույնի։

Սպիտակ տան նախկին ղեկավարի խոսքով՝ երկիրն այսօր «իր ողջ պատմության մեջ ամենացածր կետում է»։

«Չեմ կարծում, որ մենք երբեւէ նման իրավիճակում ենք եղել, մեզ այլեւս չեն հարգում»,-ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ իր՝ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո միջազգային իրադրությունը սրվել է ամբողջ աշխարհում՝ Վաշինգտոնի ազդեցության թուլացման ֆոնին։

«Մենք ոչ մի խնդիր չենք ունեցել Ռուսաստանի հետ, եւ դուք նույնիսկ չհիշատակեցիք Հյուսիսային Կորեան ու Կիմ Չեն Ընին, ում հետ ես շատ լավ հարաբերություններ ունեի»,-շարունակել է Թրամփը։

Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն այժմ ստիպված է «նավթ մուրալ» Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից եւ ՕՊԵԿ-ից։