Apple-ը iPhone 13-ի բաղադրիչներ մատակարարողներին ասել է, որ կարող է կրճատել պատվերները՝ պահանջարկի անկման պատճառով, հաղորդում է The Verge-ը:

Ավելի Apple-ը նախկինում կրճատել էր պլանը մինչեւ տարեկան 80 միլիոն iPhone 13` չնայած ընկերության` 90 միլիոն սմարթֆոնի պատվեր ստանալու պլաններին: Տարբերությունը նախատեսվում էր փոխհատուցել հաջորդ տարի։ Սակայն ընկերությունն այժմ արտադրական գործընկերներին հայտնել է, որ 2022 թվականին պատվերների աճ կարող է տեղի չունենալ նոր iPhone-ների պահանջարկի անկման պատճառով:

Ինչպես ցանկացած այլ տեխնոլոգիական ընկերություն, Apple-ը մատակարարման հետ կապված խնդիրների է բախվել՝ կիսահաղորդիչների պակասի, ինչպես նաեւ COVID-19-ի ազդեցության պատճառով: Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը հայտնել է, որ ընկերության շահույթը վերջին եռամսյակում նվազել է մոտ 6 մլրդ դոլարով։