Համավարակի հետ կապված ունենք որոշակի մեղմացում, սակայն սա որեւէ բան չի նշանակում այն իմաստով, որ գիտեք, որ նոր շտամ է հայտնաբերվել՝ Օմիկրոն, որով վարակված քաղաքացի ՀՀ-ում չի հայտնաբերվել, բայց դեռ հստակ չէ, թե այս նոր շտամն ինչ ազդեցություն կարող է ունենալ, մարդիկ ինչ ծանրությամբ կտանեն հիվանդությունը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաեւ դեռեւս պարզ չի, թե պատվաստանյութերի ազդեցությունն ինչպիսին կլինի: Հետեւաբար, առաջիկայում մենք պետք է չթուլացնենք մեր զգոնությունը մինչեւ նոր շտամի հետ կապված իրադրությունը լավանա:

Մենք, իհարկե, շոշափելի արդյունքներ ունենք պատվաստման հետ կապված: Երկու անգամ պատվաստված քաղաքացիների թիվը հատել է 480 հազարի շեմը, մոտենում ենք 500 հազարին: Օրական, բացի շաբաթ-կիրակի օրերից, հաջողվում է 20 հազարից ավելի պատվաստում իրականացնել»,-ասաց նա:

Իր հերթին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ պատվաստումների առաջին դեղաչափը ստացել է ՀՀ չափահաս բնակչության 40 տոկոսը, եւ երկրորդ դեռղաչափը ստացել է, այսինքն ամբողջական պատվաստում ունի 23,9 տոկոսը: