ՀԱՊԿ-ը մարդասիրական միջոցառումներ է նախապատրաստում Աֆղանստանից հնարավոր փախստականների համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանը։

«Միջոցներ են մշակվում նյութական պաշարներ ստեղծելու ուղղությամբ՝ ապահովելու Հավաքական ուժերի բարձր պատրաստվածությունը եւ հնարավոր փախստականների համար մարդասիրական միջոցառումների իրականացումը։ Աֆղանստանից փախստականների եւ միգրացիոն հոսքերի հարցերն առարկայնորեն քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների իրավասու մարմինների ղեկավարների՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով համակարգող խորհրդի վերջին նիստում»,-ասել է Աղասանդյանը։