Հաշվի առնելով Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված հարաբերություններն ավիացիայի ոլոտում՝ Եվրոպական հանձնաժողովն աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ի հայտ եկած  թերությունները շտկելու և ավիացիոն անվտանգությունը բարելավելու համար: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Եվրամիության գրասենյակը:

«Հաշվի առնելով Հայաստանի և ԵՄ-ի միջև ընդլայնված հարաբերություններն ավիացիայի ոլոտում, որի վկայությունն է  Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրումը (CAAA), Եվրոպական հանձնաժողովն աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ի հայտ եկած  թերությունները շտկելու և ավիացիոն անվտանգությունը բարելավելու համար»,- ասված է հաղորդագրությունում:

Եվրոպական միությունը և Հայաստանը ստորագրել են ՀՀ-ԵՄ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագիրը, որի հիմքում ավիացիոն անվտանգության, անվտանգային և օդային երթևեկության կառավարման ընդհանուր բարձր չափանիշներն են: Համաձայնագրի ստորագրմամբ ենթադրվում է, որ  Հայաստանի և ԵՄ-ն սպառողների, ավիաընկերությունների և օդանավակայանների համար կստեղծվեն նոր հնարավորություններ։ Օգուտների շարքում են՝ օդային տրանսպորտի ոլորտում նոր հնարավորությունների ստեղծումը, նոր ուղիղ օդային կապերի հաստատումը և երկու կողմի տնտեսական օգուտները: