NEWS.am-ի տեղեկություններով՝ ԱՀ  Մարտունու շրջանի Կարմիր շուկայի հատվածում մոտ մեկ ժամ առաջ միջդիրքային հրաձգություն է տեղի ունեցել։

Մենք տեղեկացանք, որ փոխհրաձգությունը սկսել է ադրբեջանական կողմը, ինչին հայկական կողմը պատասխան է տվել։ Կրակոցներն արձակվել են տարբեր հրաձգային զինատեսակներով։

Թաղավարդի գյուղապետ Օլեգ Հարությունյանն էլ մեզ հայտնեց, որ Կարմիր շուկայի եւ Թաղավարդի ուղղությամբ կրակոցներ չեն արձակվել։

Նշենք, որ այս պահին փոխհրաձգությունն ավարտվել է։