2022 թվականին Բելառուսի համար գազի գնի մակարդակի պահպանումը բացատրվում է ինտեգրացիոն համաձայնագրերի արտոնություններով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Սա ամրագրված է նաև ստորագրված [միության] ծրագրերով, այնտեղ հատուկ գներ են նշված Բելառուսի համար։ Իհարկե, Բելառուսն առանձնանում է, առանձնանում է ռուսական բնական գազ գնող այլ երկրներից, միանշանակ օգտվում է արտոնություններից եւ առավելություններից»,- ասաց նա։

Հարցին` արդյոք դա դա նշանակում է, որ գազի գինը Բելառուսի համար չի որոշվում բացառապես տնտեսական նպատակահարմարությամբ, Պեսկովն ասել է. «Անշուշտ, իհարկե։ Դա հենց այն է, ինչ ինտեգրումն այս դեպքում տալիս է Բելառուսին, դա առաջադեմ ինտեգրման արդյունք է Բելառուսի եւ բելառուս ժողովրդի համար»: