Գործադիրն իր այսօրվա՝ դեկտեմբերի 2-ի նիստում ընդունել է որոշում պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց ուսանող երեխաների և ամուսինների 2020-2021թթ. ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցելու նպատակով:

Ըստ հիմնավորման՝ ընդհանուր առմամբ ուսման վարձի փոխհատուցում ստացել է 6663 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 1,420.178.8 հազար դրամ և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 409 ուսանող, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կազմել է 42,868.3 հազար դրամ:

2021 թ. օգոստոսի 8-ից մինչև հոկտեմբերի 20-ն ընկած ժամակահատվածում հավաքագրվել են բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից նախարարություն ներկայացրած շահառուներ՝ համապատասխանաբար 372 և 96 հոգի:

Նրանց 2020-2021 ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձը փոխհատուցելում համար անհրաժեշտ է, համապատասխանաբար, 102,325.6 և 9,110.0 հազար դրամ: Ըստ այդմ՝ ընդհանուր առմամբ փոխհատուցում կստանա շուրջ 7540 շահառու, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը կկազմի 1,574.482.7 հազար դրամ: