Տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը:

Կողմերը քննարկել են տարածաշրջանում սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը, ռուսական ընկերությունների գործունեությունը մարզում, մարզպետի՝ առաջիկայում կայանալիք աշխատանքային այցը ՌԴ Օմսկի մարզ։

Քննարկվել է նաև միջտարածաշրջանային համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև մարզի սահմանային իրավիճակը: