Սոչիում արդեն երկրորդ օրն է ուժեղ փոթորիկ է, ալիքների ինտենսիվությունը հասնում է 7 բալի, վերջին անգամ նման բան հանգստավայրում տեղի է ունեցել 2012 թվականին, հայտնում է քաղաքային վարչակազմի մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը Սոչիի տարածքում արտակարգ եղանակային նախազգուշացում է գործում։ Օդերեւութաբանները կանխատեսում են անձրեւներ, գետերում ջրի մակարդակի բարձրացում, ամպրոպ, փոթորիկ, սաստիկ քամի եւ ձյան տեղումներ լեռներում։

«Հանգստավայրում արդեն երկրորդ օրն է հզոր փոթորիկ է մոլեգնում։ Ալիքի ուժգնությունը հասնում է 7 բալի։ Վերջին անգամ նման երեույթ գրանցվել էր 2012 թվականին, երբ աղետը վրա հասավ Իմերեթի շրջանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ փոթորկի պատճառով վնաս է հասցվել Իմերեթիի հարթավայրի ափերին, Լազարեւսկի շրջանում՝ Սվիրսկի լողափին, ալիքները վնասել են երկաթուղու մոտ գտնվող ափամերձ կառույցի մի մասը։ Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ փոթորիկը կհանդարտվի միայն մինչեւ դեկտեմբերի 3-ը, մինչդեռ հանգստավայրի կոմունալ ծառայությունները, կամավորներն ու քաղաքապետարանի աշխատակիցները վերացնում են աղետի հետեւանքները Մեծ Սոչիի բոլոր թաղամասերում։
.