Հնդկաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամով երկու վարակված, հինգշաբթի հայտնել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Լավ Ագարվալը։

«Այս պահին հանրապետությունում գրանցվել է օմիկրոն շտամի երկու դեպք։ Երկու դեպքն էլ հայտնաբերվել է Կարնատակա նահանգում», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ:

Սա այս շտամի հայտնաբերման առաջին դեպքն է Հնդկաստանում: Հիվանդները երկու տղամարդ են եղել՝ 66 եւ 46 տարեկան։

Ըստ Հնդկաստանի բժշկական հետազոտությունների խորհրդի գլխավոր տնօրեն Բալրամ Բհարգավայի` օմիկրոն շտամը հայտնաբերվել է SARS-CoV-2 Genomics Consortium-ում (INSACOG) հետազոտության արդյունքում, որը վիրուսի գենոմ ուսումնասիրող 37 պետական ​​լաբորատորիաներից բաղկացած կոնսորցիում է: