ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ համագործակցության հույս ունի Երեւանի եւ Բաքվի միջեւ հակամարտության կարգավորման հարցում, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Նրա խոսքով` ԱՄՆ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում առաջընթաց գրանցել հումանիտար խնդիրների լուծման գործում։

«Հուսով եմ, որ այս հարցում մենք բոլորս կարող ենք աշխատել միասին, այդ թվում՝ Ռուսաստանը, եւ կշարունակենք առաջընթաց գրանցել»,- ասել է նա հինգշաբթի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: