Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանի գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ դատավորը նախապես նշանակված այլ քրեական գործով ծանրաբեռնվածություն ուներ։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց դեկտեմբերի 24-ին՝ ժամը 10։00-ին։

Շիրինյանի գործն այսօր մտավ դատաքննության փուլ, հետազոտվեցին քրեական գործում առկա ապացույցները։

Հաջորդ դատական նիստին կհրապարկվեց քրեական գործում առկա փաստաթղթերը։

Նշենք, որ դատարանն այսօր Շիրինյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը վերացրեց։

Հիշեցնենք, որ Շիրինյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: