Դեկտեմբերի 3-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերային եւ առավոտյան ժամերին ավտոճանապարհներին լեռնային եւ նախալեռնային շրջաններում կդիտվի մերկասառույց։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հիմնականում գիշերը կնվազի 5-7 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +4 + 6:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ 0-5,

Կոտայք լեռներում՝՝ գիշերը՝ -10-14, ցերեկը՝ 0-2,

Կոտայքի նախալեռներում՝՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +3 + 5,

Սեւանա լճի ավազանում՝՝ գիշերը՝ -10-14, ցերեկը՝ 0-3,

Լոռիում՝՝ գիշերը՝ -13-16, ցերեկը՝ -2 + 3,

Տավուշում՝՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ + 2 + 5,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -12-16, ցերեկը՝ 0-4,

Արագածոտնի նախալեռներում՝՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ + 4 + 6,

Արարատում՝՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +5 + 7,

Արմավիրում՝՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +5 + 7,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -8-11, ցերեկը՝ 0-3,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +5 + 7,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ + 7 + 10,

Սյունիքի նախալեռներում՝՝ գիշերը՝ -6-10, ցերեկը՝ + 2 + 6,

Արցախում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ + 7 + 10։