Եվրամիությունը չորս խոշոր բանկերի ընդհանուր 390 մլն դոլարի տուգանել է՝ արտարժույթի կողմնորոշիչ առեւտրի կարտելում դավադրության համար, ինչը թույլ է տվել նրանց նվազեցնել արտարժութային գործարքներին հատուկ ռիսկերը, հայտնում է AP-ն։

HSBC-ն տուգանվել է մոտ 200 մլն դոլարի, իսկ Credit Suisse-ը, RBS-ը եւ Barclays-ը ավելի փոքր չափով են տուգանվել։ UBS-ը չի տուգանվել, քանի որ բացահայտել է կարտելը։

«Հինգ բանկերի դավադրությունը խարխլել է ֆինանսական հատվածի ամբողջականությունը՝ եվրոպական տնտեսության եւ սպառողների հաշվին»,- ասել է հանձնաժողովի փոխնախագահ Մարգրետ Վեստագերը։

Եվրոպական հանձնաժողովի հայտարարության մեջ ասվում է, որ արտարժույթի մի քանի կողմնորոշիչ առեւտրականներ «փոխանակել են գաղտնի տեղեկատվություն եւ առեւտրային պլաններ, իսկ երբեմն համակարգել են իրենց առեւտրային ռազմավարությունները պրոֆեսիոնալ առցանց չատի միջոցով, որը կոչվում է Sterling Lads»: