Twitter-ը հեռացրել է օտարերկրյա պետությունների հետ առնչություն ունեցող ավելի քան 3000 օգտահաշիվ։

Twitter Inc-ն իր բլոգում հաստատել է, որ ընդհանուր առմամբ 3465 օգտահաշիվ է հեռացվել։ Այդ էջերը կապված են եղել վեց երկրների, այդ թվում՝ Մեքսիկայի, Չինաստանի եւ Ռուսաստանի հետ։

Ընկերությունը նաեւ հայտնել է, որ 2022 թվականի սկզբին կստեղծի Twitter-ի մոդեռացիայի ուսումնասիրության հարցով կոնսորցիում։ Ավելի վաղ Facebook-ը նույնպես հայտարարել է 500 օգտահաշվի հեռացման մասին, որոնք օգտագործվել են Չինաստանի կողմից՝ Covid-19-ի մասին կեղծ հայտարարոթյունների եւ հակաամերիկյան քարոզչություն տարածելու համար: