Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը։

ՌԴ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հանդիպման ժամանակ Լավրովն ու Չավուշօղլուն խոսել են երկկողմանի առանցքային հարցերի շուրջ գործողությունների համակարգման վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկել են տարածաշրջանային ուղիներում երկու երկրների ջանքերի համակարգումը՝ ներառյալ Կովկասում իրավիճակի հետագա կայունացումը։

Քննարկվել է բոսնիական կարգավորմանը նպաստելու համատեղ քայլերի հնարավորությունը։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում միջազգային օրակարգի շուրջ՝ Սիրիա, Լիբիա, Ուկրաինա։