Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Ազգային ժողովում հանդիպում է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։

«Վարչապետը պարբերաբար հանդիպում է խմբակցության հետ, եւ սա հերթական հանդիպումներին էր։ Բնականաբար, առաջնահերթ խոսվել է անվտանգային հարցերի, Սոչիում տեղի ունեցած հանդիպման մասին եւ այլն»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Աղազարյանը նշեց, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։