«Վատ» միջուկային գործարքը համաշխարհային տերությունների եւ Իրանի միջեւ «անընդունելի» կլինի Իսրայելի համար։ Այս մասին հայտարարել է «Մոսադ»-ի ղեկավար Դեւիդ Բարնեան՝ խոստանալով, որ Իսլամական Հանրապետությունը երբեք միջուկային զենք չի ստանա, գրում է Times of Israel-ը։

«Ակնհայտ է, որ քաղաքացիական նպատակով մինչեւ 60 տոկոս հարստացված ուրանի կարիք չկա։ Հազարավոր ակտիվ ցենտրիֆուգների կարիք չկա, եթե, իհարկե, նպատակը միջուկային զենք ստեղծելը չէ։ Իրանը ձգտում է տարածաշրջանային հեգեմոնիայի, մշտապես սպառնում է Մերձավոր Արեւելքի կայունությանը…»,-ասել է Դեյվիդ Բարնեան: «Իրանը միջուկային զենք չի ունենա ո՛չ առաջիկա տարիներին, ո՛չ երբեւէ։ Սա իմ խոստումն է, սա Մոսադի խոստումն է»,-հավելել է նա։