Արցախի նախագահ Արայիկ հարությունյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհվածներին նվիրված հուշահամալիրի շինարարության պատասխանատուների եւ զոհված զինծառայողների հարազատների հետ:

Խնդիրն այն է, որ զոհվածների հարազատները դժգոհ են, որ պատերազմից մեկ տարի անց դեռեւս հուշահամալիրը կառուցված չէ:

Նախագահը Հուշահամալիրի աշխատանքների կազմակերպման համար հանձնարարեց Ստեփանակերտի քաղաքապետին ստեղծել  առանձին ՊՈԱԿ կամ ՍՊԸ, որի կազմում ընդգրկված կլինեն նաեւ զոհերի հարազատները:

Զոհված զինծառայողի ծնող  Հրանտ Խոսրովյանի խոսքով սա թասիբի հարց է. «Էսքանից հետո, այսքան դաժան կռվից հետո սա առաջին պարտքը պետք է լիներ: Ինչքան ձգձգվում է, այնքան ապատիա է ժողովրդի մեջ առաջանում: Էսքան դաժանությունների միջով անցած ժողովուրդը սրա՞ն է արժանի: Մեկ տարի անց գրեթե բան չի արվել»:

Ի վերջո որոշվեց, որ նախագիծը պատրաստ կլինի մինչեւ տարեվերջ, իսկ շիրմաքարերը 3 ամսվա ընթացքում: