Օկլահոմայի նահանգապետ Քեւին Սթիթը դատի է տվել պաշտպանության նախարարությանը պատվաստման պահանջների պատճառով, հայտնում է AP-ը։

Նա իր հայտարարության մեջ պնդում է, որ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը գերազանցել է իր սահմանադրական լիազորությունները: «Այս շաբաթ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարեց հակասահմանադրական պատիժներ կիրառելու մասին, որն ուղղված է Օկլահոմայի ազգային գվարդիայի զինվորների եւ օդաչուների դեմ, ներառյալ՝ նրանց աշխատավարձը պահելու համար»,-ասել է Սթիթը։

Նա իր նոր օգնականին հրամայել է վստահեցնել բոլոր անդամներին, որ նրանք չեն պատժվի չպատվաստվելու համար:

Ավելի վաղ Օսթինը հայտարարել է, որ Ազգային գվարդիայի բոլոր անդամներին, ովքեր պատվաստված չեն COVID-19-ի դեմ, կարգելվի մասնակցել դաշնային բյուջեից ֆինանսավորվող զորավարժություններին եւ վարժանքներին, որոնք անհրաժեշտ են իրենց կարգավիճակը պահպանելու համար: