Միավորված ազգերի կազմակերպությունն արշավ է սկսել համացանցում գենդերային բռնության դեմ, որը նշված է (b) սիմվոլով, որը կարելի է ավելացնել սոցցանցերի գրառումներում, հայտնում է AFP-ն։

Սիմվոլը նպատակ ունի ընդգծելու, որ կորպորատիվ լոգոները եւ հեղինակային իրավունքով պաշտպանված մտավոր սեփականությունը հաճախ ավելի շատ պաշտպանվածություն են վայելում ինտերնետում, քան մարդիկ:

Bodyright քարոզարշավը, որը վարում է ՄԱԿ-ի ՄԱԲՀ գործակալությունը, հայտարարել է, որ կանայք, երիտասարդները, էթնիկ փոքրամասնությունները եւ ԼԳՏԲ համայնքը պետք է պաշտպանված լինեն առցանց բռնությունից: «Յուրաքանչյուր ոք առանց վախի եւ բռնության  ապրելու իրավունք ունի՝ ինչպես առցանց, այնպես էլ օֆլայն»,- ասել է UFNPA-ի գործադիր տնօրեն Նատալյա Կանեմը: «Ժամանակն է, որպեսզի տեխնոլոգիական ընկերությունները եւ քաղաքական գործիչները լրջորեն վերաբերվեն թվային բռնությանը»:

Համաձայն Economist Intelligence Unit-ի հարցման՝ աշխարհում կանանց ութսունհինգ տոկոսը զգացել է կամ ականատես է եղել թվային բռնության այլ կանանց նկատմամբ, իսկ 38 տոկոսն ինքն է դա զգացել:

ՄԱԲՀ-ը հայտարարել է, որ առցանց բռնությունը ներառում է կիբեր ահաբեկում, ատելության խոսք, «դոքսինգ»` անձի մասին անձնական տեղեկատվության հրապարակում, եւ առանց համաձայնության պատկերների եւ տեսանյութերի օգտագործում, օրինակ՝ դիփֆեյքերի:

Նշվում է, որսիմվոլը պահանջ է այն մասին, որ «մեր մարմնի պատկերները պետք է համացանցում նույն հարգանքն ու պաշտպանվածությունն ունենան, ինչ երաժշտության, ֆիլմերի և նույնիսկ կորպորատիվ լոգոների հեղինակային իրավունքները»: