Հետպատերազմյան մեծ դժվարությունների հաղթահարման այս փուլում հերթական կարևոր իրադարձությանն եմ ցանկանում անդրադառնալ. նոյեմբեր ամսվա ընթացքում Արցախում 178 ծնունդ է գրանցվել, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Նախորդ ամիսների համեմատ` այդ թիվը ռեկորդային է և ամենամոտը մինչև պատերազմն ունեցած ցուցանիշներին։

Մեր հաջողությունների իրական գրավականը ժողովրդագրական աճն է։

Ուզում եմ հավաստիացնել, որ Կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու տարբեր ծրագրերի միջոցով Արցախում ապրող հայության բնական և մեխանիկական աճը խթանելու համար։

Անհոգ մանկություն մեր բոլոր բալիկներին։ Իսկ նորածինները թող Հայրենիքի հարատևման ու խաղաղության խորհրդանիշը դառնան», - գրել է նա: