Դեկտեմբերի 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 18-ի սահմաններում ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ծառայողները Ծիծեռնակաբերդի խճուղուց ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին Շոպրոնի փողոցի 25-ամյա մի բնակչի՝«Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ։

Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին մոխրացած հետքերով կաթուցիչ, երկու սրվակ հեղուկ և պոլիէթիլենային փաթեթով դեղնականաչավուն զանգված:

Ըստ բերման ենթարակված տղամարդու՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պահում է իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: