Բոսնիայի ոստիկանությունը ձերբակալել է յոթ մարդու, ովքեր կասկածվում են 1992-95 թվականների հակամարտության ընթացքում խաղաղ բնակչության դեմ ռազմական հանցագործությունների մեջ, հայտնել են անվտանգության աշխատակիցները:

Նրանք բերման են ենթարկվել արեւելյան Բիելինա եւ Սոկոլաչ քաղաքների թաղամասերում։ Այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում։

1992-95 թվականներին Բոսնիայում բոսնիացի մուսուլմանների, սերբերի եւ խորվաթների միջեւ պատերազմի ընթացքում զոհվել էր ավելի քան 100 հազար մարդ: