ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջեւ նոր բանակցություններ կարող են տեղի ունենալ դեկտեմբերի 7-ին, հաղորդում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի տեսահամաժողովի ձեւաչափով, սակայն դրա անցկացման վերջնաժամկետը դեռ համաձայնեցված չէ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, առաջիկա գագաթնաժողովի թեմաներից մեկը կլինի Եվրոպայում իրավիճակի դեէսկալացիան, ինչպես նաեւ կիբեռանվտանգության եւ ռազմավարական կայունության հարցերը։

Երկու երկրների ղեկավարների՝ առաջին տետ-ա-տետ բանակցությունները կայացել են Ժնեւում այս տարվա հունիսի 16-ին։