Եվրասիական տնտեսական միության երկրներում պաշտոնապես գրանցված վարձու աշխատողների թիվը 2019 թվականի համեմատ կրկնապատկվել է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Մոսկվա-Բիքշեկ-Երեւան-Նուր Սուլթան-Մինսկ տեսակամրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի եւ սոցիալական պաշտպանության դեպարտամենտի տնօրեն Ալտինայ Օմուրբեկովան։

Նա նշել է, որ այս գործընթացը կարելի է ակտիվ համարել։

«Աշխատանքային միգրացիայի հոսքն այսօր՝ 2020 թվականի սահմանափակող միջոցառումներից հետո, ոչ միայն վերականգնվել է, այլեւ՝ աճել։ Այն երեք անգամ գերազանցել է 2020 թվականին գրանցված թվերը։ Ավելին, նույնիսկ 2019-ի նախահամաճարակային տարվա համեմա այն գրեթե կրկնապատկվել է»,-ասել է Օմուրբեկովան։